Մնացականյան. Արցախի անվտանգության հարցը մարդկանց անվտանգության հարցն է

02.04.2019, 19:34
Արցախի անվտանգության հարցը մարդկանց էքզիստենցիալ անվտանգության հարցն է:
Մնացականյան. Արցախի անվտանգության հարցը մարդկանց անվտանգության հարցն է
ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Արցախի անվտանգության հարցը մարդկանց էքզիստենցիալ անվտանգության հարցն է, երեքշաբթի ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն «Ազատություն» ռադիոկայանին և «CivilNet»–ին տված հարցազրույցում։

Загружается новость ... "Право"

«Այն, թե որքանով մենք համախմբվեցին ապրիլի 2–ին, թե ինչպես աշխարհի ողջ հայությունը միաբանվեց քառօրյա ապրիլյան պատերազմի ժամանակ, վկայում է այն մասին, թե որքան վճռական ենք ինքնապաշտպանության և մեզ համար կարևորություն ներկայացնող հարցում։ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը` 150 հազար հայերը, մեր ազգային ինքնության պաշտպաններն են»,– ասաց Մնացականյանը։

Մնացականյանի խոսքով, Արցախը պաշտպանունակությունն է ցուցադրել, իսկ Հայաստանը եղել և մնում է անվտանգության միակ երաշխավորը։ -0-