ՄԻԵԴ-ը Ադրբեջանին հանձնարարել է մինչև նոյեմբերի 13-ը տեղեկատվություն տրամադրել ևս 6 հայ ռազմագերիների մասին. հայտնի են նրանց անունները

08.11.2020, 14:06
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին հանձնարարել է մինչև նոյեմբերի 13-ը տեղեկատվություն տրամադրել ևս 6 հայ ռազմագերիների մասին. hայտնի են նրանց անունները
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին հանձնարարել է մինչև նոյեմբերի 13-ը տեղեկատվություն տրամադրել ևս 6 հայ ռազմագերիների մասին. հայտնի են նրանց անունները

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանը Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացրել Եվրոպական դատարան։ Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է փաստաբան և ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:

Նրա խոսքով, 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված ևս վեց զինվորական ծառայողի իրավունքների պաշտպանության գործ է ներկայացվել Մարդու իրավունքի Եվրոպական դատարան։

« Գերության մեջ հայտնված անձինք են՝ Սամվել Կնազյանը, Սամվել Քաստակցյանը, Հովսեփ Սահակյանը, Վահե Աբրահամյանը, Գեղամ Էլբակյանը և Նորիկ Առաքելյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված տեսանյութերի հիման վրա նշված անձինք նույնականացվել են կամ գերեվարվելու փաստը հաստատվել է նրանց հեռախոսներից ընտանիքի անդամներին կատարած զանգերի կամ հաղորդագրությունների միջոցով»,- նշել է Զեյնալյանը:

Նա հայտնել է, որ Հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել ՄԻԵԴ՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: -0-