Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել է հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ (ՖՈՏՈ)

12.10.2020, 23:52
Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ
Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել է հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ԱՀ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերը շարունակում են չպայթած ռումբերի և ականների որոնման, միաժամանակ դրանց վնասազերծման աշխատանքները։ Այս մասին ասվում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի Facebook-յան էջում։ 

«Միայն Ստեփանակերտում արդեն հայտնաբերվել են թուրքական և իսրայելական արտադրության հրթիռային, հարվածային և կասետային շուրջ 673 ռումբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ ծառայության տնօրեն գնդապետ Կարեն Սարգսյանի հանձնարարականով` չպայթած զենք-զինամթերքը սակրավորները տեղափոխել են մայրաքաղաքից դուրս` անվտանգ վայր և ոչնչացրել։ 

Գործընթացը լուսաբանել են հայկական և օտարերկրյա մեդիաներկայացուցիչները։-0-