430.32
5.73
396.02
-2
Եղանակը Երևանում
Հայ

Մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի մտադրությունը՝ փակել Լաչինի միջանցքը. Ալեն Սիմոնյան

18:27
05 Դեկտեմբերի 2022

ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեկտեմբերի 5-ին ելույթ է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի համատեղ նիստում և 15-րդ լիագումար նիստում, հաղորդում է ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

ՀՀ ԱԺ նախագահը, մասնավորապես, ասել է, որ վերջին տարիներին աշխարհաքաղաքական հարթության մեջ ուրվագծվում են քաղաքական իրողություններ, որոնք առաջիկայում նախանշելու են միջազգային հարաբերությունների համակարգի վերափոխումը, և այս համատեքստում է, որ տարածաշրջանային անվտանգության կազմակերպությունները պետք է ավելի մեծ ակտիվություն ցուցաբերեն:

«Աշխատանքներ են տարվել արտաքին քաղաքական համակարգման և փոխադարձ աջակցության խորացման ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ պետությունների շահերին առնչվող միջազգային և տարածաշրջանային հարցերի շուրջ համաձայնեցված մոտեցումների մշակման համար»,-նշել է Ալեն Սիմոնյանը:

Загружается новость ... "Лево"

Անդրադառնալով կազմակերպության խորհրդարանական համագործակցությանը՝ նա նշել է, որ անհրաժեշտ է համակարգել օրենսդրական աշխատանքը մոդելային ակտերի ընդունման և հարցերի լայն շրջանակի վերաբերյալ առաջարկությունների մշակման միջոցով:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ վերջին նիստից ի վեր Հարավային Կովկասի տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակն ավելի է վատացել, տեղի են ունենում իրադարձություններ, որոնք խաթարում են կայունությունն ու տարածաշրջանային անվտանգությունը: Նա մանրամասնել է սեպտեմբերին ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական զինուժի իրականացրած ռազմական գործողությունները՝ հիշեցնելով, որ ագրեսիայի նոր փուլում ադրբեջանցիներն օկուպացրել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից որոշակի հատվածներ: Նա շեշտել է, որ պաշտոնական Բաքվի ռազմատենչ հռետորաբանությունը վկայում է Ադրբեջանի հետագա ծավալապաշտական նկրտումների մասին:

«Այս բարդ իրավիճակում Հայաստանի համար չափազանց կարևոր էր ՀԱՊԿ-ում մեր գործընկերների ռազմական և քաղաքական աջակցությունը, և հայկական կողմը նախանշել է իր ակնկալիքները, դրանք են՝
  1. Կազմակերպության հստակ քաղաքական գնահատականը հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերյան սրացման վերաբերյալ,
  2. Ադրբեջանի ագրեսիայից հետո Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման ճանապարհային քարտեզի ընդունում»,- ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
Նա ընդգծել է, որ այսօր երրորդ երկրի զինված ուժերը գտնվում են ՀԱՊԿ պատասխանատվության գոտում, և չգիտի՝ ինչպես կարելի է դա բացատրել կամ ինչպես են տեսնում գործընկերներն այս իրավիճակի շարունակությունը, երբ գրեթե ամեն օր Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, ինչի հետևանքով հայեր են զոհվում: ՀՀ խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ Հայաստանը երբեք ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություն չի արել, այլ ասվել է, որ ՀԱՊԿ-ը լքում է տարածաշրջանը, ինչից մտահոգված են մեր երկրում: Ծավալուն ելույթում անդրադարձ է եղել Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմանը:

 «Այսօր մեր առջև խնդիր է դրված պաշտպանել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը: Ադրբեջանը սկսել է հայտարարել, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն այլևս գոյություն չունի, ինչպես նաև գոյություն չունի Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ բնակչություն: Օրերս Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն ռուս խաղաղապահներից էր պահանջել չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը և հայկական տեղանունները: Ավելին, մենք տեսնում ենք ադրբեջանական կողմի մտադրությունը՝ փակել Լաչինի միջանցքը: Լաչինի միջանցքը Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար մարդասիրական նշանակության միակ լիարժեք ճանապարհն է»,-շեշտել է Ալեն Սիմոնյանը:

Եզրափակելով խոսքը՝ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանի ջանքերն ու իրականացված քայլերը գործնականում հաստատում են Հայաստանի հանձնառությունը հակամարտությանն առնչվող բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների և անվտանգության ապահովումը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
09:49
25 Հունվարի 2023
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
Արցախի ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել
12:28
24 Հունվարի 2023
Այսօրվանից Արցախում կդադարեցվի գազալցակայանների աշխատանքը
Այսօրվանից Արցախում կդադարեցվի բոլոր գազալցակայանների աշխատանքը
15:57
23 Հունվարի 2023
«Դուք լավ չեք պատկերացնում, թե Արցախի հայերը որքան ուժեղ են». Ռուբեն Վարդանյանը BBC–ի եթերում` արցախահայերի վճռականության մասին
Ռուբեն Վարդանյանը BBC հեռուստաընկերության Hard Talk ծրագրում հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ արցախահայերը շատ վճռական են տրամադրված մնալու իրենց հայրենիքում
14:38
20 Հունվարի 2023
Ադրբեջանը մասամբ բացել է ՀՀ–ից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն գազամատակարարումը կվերականգնվի որոշակի սահմանափակումներով
Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը Հանրապետությունում կվերականգնվի  որոշակի սահմանափակումներով
15:51
18 Հունվարի 2023
«Կարծում եմ, որ այդ հարցն առաջիկայում կկարգավորվի». Լավրովը` Լաչինի միջանցքի ապաշրջափակման մասին
Լավրովը հայտարարել է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված հարցն առաջիկայում կկարգավորվի
09:54
18 Հունվարի 2023
Դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ մտել են արցախցի երեխաներին տեղափոխող մեքենայի մեջ. երեխաներից մեկն ուշաթափվել է
Դեմքերը փակած 10-15 ադրբեջանցիներ մտել են արցախցի  երեխաներին տեղափոխող մեքենայի մեջ. երեխաներից մեկն ուշաթափվել է
09:47
18 Հունվարի 2023
Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:
Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը
21:26
17 Հունվարի 2023
Արցախի գազամատակարարումը վերականգնվել է
Վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը խափանվել էր Ադրբեջանի կողմից այսօր՝ ժամը 13.00-ին
14:54
17 Հունվարի 2023
Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հրատապ խորհրդակցություն է հրավիրել
13:44
17 Հունվարի 2023
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը. Արցախում գազամատակարարումը դադարեցվել է
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախը սնուցող միակ գազատար խողովակը
14:11
16 Հունվարի 2023
Շրջափակված Արցախում արդեն ծնվել է 132 երեխա
Շրջափակված Արցախում արդեն132 երեխա է ծնվել
12:53
16 Հունվարի 2023
Արցախում առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրն Ադրբեջանի կողմից շրջափակման պատճառով
Շրջափակման պատճառով Արցախի 120,000 բնակչությունը կրում է բազմաթիվ զրկանքներ և կանգնած է սովի ռիսկի առջև