ԼՂ հակամարտության գոտում վերիֆիկացիոն մեխանիզմների հարցի շուրջ խորհրդակցություններ են ընթանում. Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Որոշակ հստակ խորհրդակցություններ են անցկացվում վերիֆիկացիոն մեխանիզմների հարցով, հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը երկուշաբթ՝ հոկտեմբերի 12-ն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Դեռևս նախընտրում եմ զգույշ լինել վերիֆիկացիոն մեխանիզմների վերաբերյալ, քանի որ այս հարցերով որոշակի հստակ խորհրդակցություններ են ընթանում, քանի որ մեր առաջնահերթ խնդիրը կրակի դադարեցման և վերիֆիկացիոն մեխանիզմների ապահովումն է: Այսօր մենք դեռևս չենք հասել այն մակարդակի, որտեղ կարող են հայտարարության առաջին կետով աշխատանքի անցնել»,- նշել է նա:
Նախարարը նշել է, որ մեխանիզմներ գտնելու համար խորհրդակցություններն ընթանում են Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների ներգրավմամբ, ինչպես նաև կողմերի միջև Ռուսաստանի միջնորդությամբ:
«Եթե չկարողանանք երկարաձգել կրակի դադարեցման ռեժիմը, դա չափազանց բացասաբար կանդրադառնա մնացած բոլոր հարցերի վրա, ուստի պայմանավորվածության պահպանումը և կիրառումը մեզ համար մնում է մարտահրավեր և կարևոր առաջնահերթություն, և այդ վերիֆիկացիոն մեխանիզմները մնում են չափազանց կարևոր», - նշել է Մնացականյանը:
Ընդ որում նա ընդգծել է, որ ամեն անգամ, երբ մեղադրանքներ են հնչում հայկական կամ արցախյան կողմին, նրանք ամեն անգամ հայտնում են, որ վաղուց էր անհրաժեշտ վերիֆիկացիոն մեխանիզմներ ներդնել:
«Շատ առաջարկներ են եղել, բայց ոչ հայկական և ոչ արցախյան կողմը դրանցից չեն հրաժարվել, այլ Ադրբեջանը: Այդ պատճառով այսօր մենք ունենք այն, ինչ ունենք, և ես չեմ կարող ընդունել Հայաստանի կամ Արցախի հասցեին հնչող մեղադրանքներն այսօրվա համատեքստում»,- հայտնել է նախարարը:
Արտգործնախարարը նշել է, որ Հայաստանը եղել է և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը, հատկապես էքզիստենցալ գոյության հարցի համատեքստում:
Իր հերթին Լավրովը նշել է, որ պայմանագրում պատահաբար չէ խոսվում այն մասն, որ կրակի դադարեցման ռեժիմի պահպանման մեխանիզմները քննարկվելու են հետո:
«Իհարկե, հաշվի առնելով ԼՂ–ում և նրա շուրջ ստեղծված իրավիճակի սուր բնույթը, հաշվի առնելով ռազմագերիների և պահվող անձանց խնդրի սրությունն ու զոհերի մարմինները վերադարձնելու անհրաժեշտությունը` չի կարելի ձգձգել վերիֆիկացիոն մեխանիզմների մշակումը: Դրա շուրջ աշխատանքները հիմա ընթանում են, Ռուսաստանը ևս մասնակցում է, համանախագահներն ակտիվ աջակցում են և ԿՄԽԿ-ն ևս պատրաստ է միանալ, հենց գոտում իրավիճակը կայունանա», – նշել է Լավրովը։