Լավրովը Երևանում պատմել է, թե ինչպես է գործելու ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը

21.11.2020, 16:36
Լավրովը Երևանում պատմել է, թե ինչպես է գործելու ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը
Լավրովը Երևանում պատմել է, թե ինչպես է գործելու ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը

ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարարը պատմել է, թե ինչպես է աշխատելու ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

Փաշինյանը շաբաթ օրը հյուրընկալել է ՌԴ կառավարական պատվիրությանը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի գլխավորությամբ:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում հրադադարի պահպանման գործում Թուրքիայի դերին` Սերգեյ Լավրովը շեշտել է, որ ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը գործելու է բացառապես հեռավար կերպով: Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի և դրա կայունացման շուրջ համագործակցության վերաբերյալ:

Նախօրեին ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան ավարտում են ԼՂ-ում ռազմական գործողությունների դադարեցմանը վերահսկման համատեղ մոնիտորինգային կենտրոնի վայրի համաձայնեցման գործըթնացը: Ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կստեղծվի Ադրբեջանի տարածքում: -0-