ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը երեքխաբթի հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են ակտուալ իրադրությունը Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Քննարկվել է ընթացիկ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում՝ հաշվի առնելով ռուսական կողմի նախաձեռնած ջանքերը հակամարտության գոտում կրակի լիակատար դադարեցմանը հասնելու նպատակով, ինչպես նաև քաղաքացիական բնակչությանը հումանիտար աջակցության անհրաժեշտությունը, որը տուժել է ռազմական գործողությունների հետևանքով»,- նշվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: -0-