Կրեմլը սխալական է անվանել Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընդլայնման մասին տպավորությունը
25.11.2020,
15:19
Կրեմլը սխալական է անվանել Արցախում ՌԴ խաղաղապահ առաքելության ընդլայնման մասին տպավորությունը

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը սխալական է անվանել տպավորությունը, որ Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ առաքելությունն ընդլայնվում է, հաղորդում է Газета.ру-ն:
Загружается новость ... "Лево"
«Դա սխալական տպավորություն է: Առաջինը, պետք չէ շփոթել մեր խաղաղապահ զինվորականների առաքելությունը, ովքեր կանգնած են կողմերի շփման գծում, համատեղ մարդասիրական կենտրոնի աշխատանքների հետ: Իհարկե, կան բազմաթիվ խնդիրներ, որոնք միայն վատթարացել են պատերազմի պատճառով: Մարդասիրական կենտրոնը հենց դրանով էլ զբաղվում է»,- հայտնել է Պեսկովը:
Ավել վաղ՝ նոյեմբեր 21-ին Երևանում ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարներ Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շույգուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ՌԴ խաղաղապահ զորակազմի գործողությունների շրջանակը կարգավորող փաստաթղթերի փաթեթ են ստորագրել: -0-