Կոնաշենկովը ներկայացրել է ՀՀ-ից Արցախ վերադարձած գաղթականների թիվը և պատմել ՌԴ-ից տեղափոխված տեխնիկայի մասին (ՎԻԴԵՈ)

19.11.2020, 18:08
Կոնաշենկովը ներկայացրել է ՀՀ-ից Արցախ վերադարձած գաղթականների թիվը և պատմել ՌԴ-ից տեղափոխված տեխնիկայի մասին. ՎԻԴԵՈ

Կոնաշենկովը ներկայացրել է ՀՀ-ից Արցախ վերադարձած գաղթականների թիվը և պատմել ՌԴ-ից տեղափոխված տեխնիկայի մասին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 14-ից, ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների օժանդակությամբ, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 3000 բնակիչներ վերադարձել են իրենց նախկին բնակավայրերը, հայտնել է ՌԴ ՊՆ տեղեկատվության և զանգվածային հաղորդակցության վարչության պետ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Загружается новость ... "Лево"

«Մեկ օրվա ընթացքում, Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ, ապահովվել է 1194 փախստականների անվտանգ վերադարձը, ովքեր ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների պատճառով լքել էին իրենց տները», - հայտնել է նա հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ:

Կոնաշենկովը նշել է, որ ռուս խաղաղապահ զորակազմի ստորաբաժանումների կողմից շարունակվում է Լեռնային Ղարաբաղ տարածքում հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ առաջադրանքների կատարումը:

«Պատասխանատվության հյուսիսային և հարավային գոտիներում ռուս խաղաղապահները 23 դիտակետերում իրականացվում են իրավիճակի շուրջօրյա մոնիտորինգ և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- հայտնել է նա:

Կոնաշենկովը նշել է նաև, որ ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն, Լեռնային Ղարաբաղում շարունակվում է զոհված զինծառայողների մարմինների փոխանակումը: Այն իրականացվում է ՌԴ խաղաղապահ ուժերի և ԿՄԽԿ-ի համակարգմամբ:

«Նոյեմբերի 19-ին Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պարեկները Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի Շուշի բնակավայրից ապահովեցին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողներով հինգ մեքենայի անվտանգ տեղաշարժը», - նշել է նա:

Վարչության պետը տեղեկացրել է նաև, որ Ռուսաստանի ռազմական տրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով շարունակվում է խաղաղապահ զորակազմի անձնակազմի, ռազմական տեխնիկայի և նյութական գույքի տեղակայումը: Ընդհանուր առմամբ, նրա խոսքով, 2020 թվականի նոյեմբերի 10-ից իրականացվել է 206 ավիաթռիչք, անցած օրվա ընթացքում ՝ 22 թռիչք:
«Ռուսաստանի ռազմական տրանսպորտային ավիացիայի օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով առաքվել է ավելի քան 40 միավոր ավտոմոբիլային և հատուկ սարքավորում: ՀՀ տարածք են տեղափոխվել բոլոր տեղանքային բեռնատարները, ինժեներական սարքավորումները, ինչպես նաև սարքավորումները, նյութատեխնիկական աջակցությունը և հագուստի գույքը», - նշել է նա:

Կոնաշենկովը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման հումանիտար հարցերի լուծումը հեշտացնելու նպատակով Ստեփանակերտում, Ռուսաստանի ՊՆ ղեկավարությամբ շարունակվում է Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնի ձևավորումը:
«Ուղղակի հաղորդակցման կապուղիներով՝ խաղաղապահ առաջադրանքներն իրականացնելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար, մշտապես փոխգործակցություն է իրականացվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբնրի հետ»,- նշել է նա: -0-