Կոմանդոս. եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանը, ապա կկորցնի նաև Հյուսիսային Կովկասը (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Ղարաբաղյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը «Նովոստի-Արմենիա» գործակալության «Հատուկ Կարծիք» հաղորդաշարի շրջանակում ներկայացրել է աշխարհաքաղաքական հետևանքները, որոնք սպասում են Ռուսաստանին Արցախի պատերազմում հայերի պարտության դեպքում:
«Եթե Ռուսաստանը կորցնի Հայաստանին, ապա կկորցնի Գրոզնին էլ, Ինգուշեթիան, Օսեթիան՝ հյուսիսկովկասյան ժողովուրդը: Ինքը կկորցնի և Բաշկիրիան, և Ղրղզստանը և անգամ Ղազախստանը»,- հայտնել է նա:
Տեր-Թադևոսյանը հայտնել է, որ Հայաստանի դերը կայանում է ոչ միայն սեփական անվտանգությունը պահպանելու, այլև Ռուսաստանը պաշտպանելու մեջ:
Ընդ որում նա նշել է, որ Ռուսաստանը չի կարող մեզնից նեղանալ և չօգնել:
Արցախում մարտեր են ընթանում, այդ թվում ընդդեմ ահաբեկչական խմբավորումների, Տեր-Թադևոսյանը զարմանք է հայտնել, թե ինչու համաշխարհային հանրությունը ոչինչ չի ձեռնարկում:
Արցախում իրավիճակի սրման մասին
Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա։
Հայկական կողմը միջազգային հանրությանը, այդ թվում ՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, տեղեկացրել է Արցախի դեմ Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի, այդ թվում՝ խաղաղ բնակավայրերի հրթիռակոծման մասին:
Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 300-ից ավելի զինծառայող, կան բազմաթիվ վիրավորներ։
Ադրբեջանական պատերազմական հանցագործությունների հետևանքով Արցախում զոհվել է 19, վիրավորվել՝ 80 քաղաքացիական անձ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։
Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։-0-