ԿԽՄԿ-ն նախատեսում է ընդլայնել իր աշխատակազմն Արցախում

11.12.2020, 13:32
ԿԽՄԿ-ն նախատեսում է ընդլայնել իր աշխատակազմն Արցախում
ԿԽՄԿ-ն նախատեսում է ընդլայնել իր աշխատակազմն Արցախում

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն նախատեսում է ընդլայնել Լեռնային Ղարաբաղում իր զորախմբի քանակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստիին հայտնել է ԿԽՄԿ առաքելության մամուլի քարտուղար Էթերի Մուսայելյանը:

«Մենք գնահատում ենք տարածաշրջանի կարիքները, որոնք կարող են պահանջել ԿԽՄԿ-ի կողմից երկարատև միջամտություն: Մենք ծրագրում ենք մեծացնել մեր աշխատակազմը, որպեսզի հնարավորություն ունենանք ժամանակին և համարժեք կերպով արձագանքել մարդասիրական կարիքներին, ինչպես նաև սկսել նոր միջոցառումներ՝ հիմնվելով կարիքների  վերաբերյալ մեր եզրակացությունների վրա», - նշել է Մուսայելյանը:

Նա հայտնել է, որ ԿԽՄԿ-ն արդեն արձագանքել է բազմաթիվ հրատապ մարդասիրական կարիքներին տարածաշրջանում՝ տրամադրելով շինարարական նյութեր ավերված տների վերականգնման համար և մարդկանց բաժանելով մթերքներ, տաքացուցիչներ և հիգիենայի պարագաներ: -0-