ԼՂՀ իշխանությունները կարևորում են մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործումը. վարչապետ

09.10.2015, 23:56
Արցախի Հանրապետության իշխանությունները կարևորում են երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործումը` խրախուսելով պետության և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն այդ գործում, ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն ուրբաթ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպման ընթացքում:
ԼՂՀ իշխանությունները կարևորում են մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործումը. վարչապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 9 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության իշխանությունները կարևորում են երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործումը` խրախուսելով պետության և քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցությունն այդ գործում, ասել է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն ուրբաթ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հետ հանդիպման ընթացքում:

 «Մեր նպատակն անվտանգության, բարեկեցության և իրավահավասարության արդյունավետ պայմանների ստեղծումն է բոլորի համար, որ Հայրենիքն անընդհատ ընթանա զարգացման ուղիով»,- վարչապետի խոսքն են մեջբերել ԼՂՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Արցախի վարչապետը հույս է հայտնել, որ Անդրեասյանի մշտական այցերն Արցախ տեսանելի ապագայում կտան իրենց պտուղները:

Հայաստանի Օմբուդսմենն իր հերթին գոհունակություն է հայտնել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Արցախի զգալի ձեռքբերումների վերաբերյալ:

Կողմերը քննարկել են գործակցության հնարավորություններ` կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերելով:

-0-