Արցախի վարչապետն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորին

22.05.2015, 19:30
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, հայտնեցին ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից:
Արցախի  վարչապետն ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Թոքմաջյանին, հայտնեցին ԼՂՀ կառավարության մամուլի ծառայությունից:

Հանդիպմանը քննարկվել են կրթական ոլորտի բարեփոխումներին, Արցախի մայր բուհի և ՀԱՊՀ միջև առկա համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Նոր պայմանավորվածություններ են ձեռք բերվել հանրապետության տնտեսության զարգացման համար պահանջարկ ներկայացնող մասնագետների՝ ինժեներական կադրերի պատրաստման և վերապատրաստման ուղղությամբ:

Ա. Հարությունյանը բարձր է գնահատել ՀԱՊՀ մասնակցությունն Արցախի կենսագործունեության տարբեր ոլորտներում:

Հ. Թոքմաջյանն իր հերթին տեղեկացրել է, որ շարունակվելու է համալսարանի կողմից Արցախի հանրակրթական դպրոցները համակարգիչներով համալրելու ծրագիրը:–0–