Ղարաբաղում մարտական հերթապահության ժամանակ զինվոր է մահացել

08.05.2015, 20:21
Մայիսի 8-ին ժամը 15:10-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Ղամբարյանը:
Ղարաբաղում մարտական հերթապահության ժամանակ զինվոր է մահացել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 8-ին ժամը 15:10-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մարտական հերթապահության կրման ժամանակ մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հարություն Հրայրի Ղամբարյանը:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը հայտնում է, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Հ. Ղամբարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:-0-