ԼՂՀ նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին

31.03.2015, 15:31
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող Հովսեփ Անդրեասյանին «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրելու մասին։
ԼՂՀ նախագահը հետմահու պարգևատրել է զոհված զինծառայողին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 31 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հրամանագիր է ստորագրել ԼՂՀ Պաշտպանության բանակի զորամասերից մեկի զինծառայող Հովսեփ Անդրեասյանին «Մարտական ծառայություն» մեդալով հետմահու պարգևատրելու մասին։

Ինչպես հայտնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, պարգևը շնորհվել է ԼՂՀ–ի պետական սահմանի պաշտպանության ժամանակ դրսևորած խիզախության համար։

Ավելի վաղ Արցախի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Պաշտպանության բանակի զինծառակող, 1995 թվականի ծնված Հովսեփ Անդրեասյանը մահացու վերք է ստացել ղարաբաղաադրբեջանական շփման գծի հյուսիս–արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պաշտպանական հատվածի հենակետում հակառակորդի կողմից գնդակոծման հետևանքով։–0–