ԼՂՀ նախագահն այցելել է ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին

21.03.2015, 19:29
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին:
ԼՂՀ նախագահն այցելել է ադրբեջանական դիվերսիայի հետևանքով վիրավորված զինծառայողներին

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այցելել է նախօրեին հակառակորդի հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողությունները կասեցնելու ընթացքում վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում ապաքինվող ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներին:

«Երկրի ղեկավարը բժիշկներից հետաքրքրվել է վիրավորների առողջական վիճակի մասին, զրուցել նրանց հարազատների հետ: Բակո Սահակյանն ընդգծել է, որ բժիշկներն անում են հնարավորը վիրավորների վիճակը բարելավելու համար», - հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահը նշել է, որ ողջ հայ ժողովուրդը հպարտանում է մեր հերոս զինվորներով, ովքեր պատվով շարունակում են ավագ սերնդի գործը` անձնվիրաբար պաշտպանելով Հայրենիքի սահմանները:

Այցի ընթացքում նախագահին ուղեկցել են ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:-0-