Արցախի նախագահը ԼՂՀ ԱԱԾ–ի ղեկավարին գեներալ–լեյտենանտի զինվորական կոչում է շնորհել
08.12.2014,
13:43
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 8-ին ստորագրել է հրամանագիր ԼՂՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին, հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
«Նույն օրը երկրի ղեկավարը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` լրացում է կատարվել դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակում»,– ասվում է հաղորդագրությունում։ -0-