ՀՀ ՍԴ նախագահը Ստեփանակերտում հանդես է եկել ժամանակակից իրավական զարգացումներին նվիրված բանախոսությամբ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Ստեփանակերտում հանդես է եկել բանախոսությամբ՝ նվիրված ժամանակակից իրավական զարգացումներին և սահմանադրական համակարգերի հեռանկարներին, հայտնում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը։
ԼՂՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը մասնակիցներին տեղեկացրել է, որ ՀՀ ՍԴ նախագահը հերթական անգամ Արցախ է ժամանել ԼՂՀ իշխանությունների և դատական համակարգի ներկայացուցիչների հետ իրավական զարգացումների և սահմանադրական արդարադատության հարցերը քննարկելու համար:
Գագիկ Հարությունյանն իր զեկույցում որոշ պարզաբանումներ է տվել նաև ՀՀ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի գործունեության և քննարկվող հայեցակարգերի վերաբերյալ: Հանդիպման վերջում ՀՀ ՍԴ նախագահը պատասխանել է մասնակիցների հարցերին:-0-