Հակառակորդի գնդակից սպա է մահացել. ՊՆ

26.05.2014, 17:34
Ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետևանքով արցախցի սպա է զոհվել, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հակառակորդի գնդակից սպա է մահացել. ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական կողմից արձակված կրակոցների հետևանքով արցախցի սպա է զոհվել, հայտնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մայիսի 25-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փոխգնդապետ Գարիկ Էդիսոնի Բալայանը»,– ասվում է հաղորդման մեջ։

«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Գ. Բալայանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– նշվում է հաղորդագրությունում։

Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
-0-