Սումգայիթում հայկական ջարդերի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Արցախում

28.02.2014, 14:26
Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայկական ջարդերի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Արցախի Հանրապետությունում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից։
Սումգայիթում հայկական ջարդերի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Արցախում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայկական ջարդերի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել Արցախի Հանրապետությունում, հայտնում է «Նովոստի–Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից։

Նախագահ Բակո Սահակյանը Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:

Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը և թեմի սպասավորները հիշատակի արարողություն են կատարել Սումգայիթի զոհերի հիշատակին։ -0-