Ադրբեջանը նախորդ շաբաթվա ընթացքում շուրջ 150 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ

30.01.2012, 11:13
Ադրբեջանը նախորդ շաբաթվա ընթացքում շուրջ 150 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ
Ադրբեջանը նախորդ շաբաթվա ընթացքում շուրջ 150 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ադրբեջանական կողմը հունվարի 22-28-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում շուրջ 150 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, հաղորդում է ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժինը:

Տեղեկատվության մեջ նշվում է, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են  500-ից ավելի կրակոց:

«ԼՂՀ ՊԲ առաջապահ ուժերը զերծ են մնացել հրահրիչ գործողություններին պատասխանելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-