Ստեփանակերտի նոր օդանավակայանի վերագործարկումը մեծապես կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը. նախագահ

25.01.2012, 11:01
Ստեփանակերտի նոր օդանավակայանի վերագործարկումը մեծապես կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը. նախագահ
Ստեփանակերտի նոր օդանավակայանի վերագործարկումը մեծապես կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը. նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին այցելել է Ստեփանակերտի օդանավակայան, տեղում ծանոթացել իրականացվող աշխատանքների ընթացքին և անցկացրել խորհրդակցություն օդանավակայանի վերագործարկման հետ կապված հարցերի շուրջ, հաղորդում է  արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

2011 թվականին կատարած աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, վարչության և օդանավակայանի պատասխանատու աշխատակիցները:

Բակո Սահակյանը գոհունակություն է հայտնել իրականացված աշխատանքների կապակցությամբ և հավելել, որ այս տեմպերը ու որակը պետք է պահպանվի այսուհետ ևս:

Նախագահը նշել է, որ օդանավակայանը հանրապետության ռազմավարական կարևորագույն նշանակություն ունեցող օբյեկտներից է, որի վերագործարկումը մեծապես կնպաստի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ բոլոր աշխատանքները պետք է իրականացվեն անթերի և սահմանված ժամկետներում:

Ստեփանակերտի նոր օդանավակայանը, որն, ամենայն հավանականությամբ կբացվի մարտին-ապրիլին, կկարողանա ակզբնական շրջանում սպասարկել ժամում 100 ուղևոր, իսկ ուղևորափոխադրումները կիրականացնի «Էյր Արցախ» ավիաընկերությունը:

Սկզբում չվերթերն իրականացվելու են օրումեջ, իսկ ապագայում պահանջարկին զուգահեռ կփոխվի նաև թռիչքների պարբերականությունը:

Ինչպես ավելի վաղ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, սկզբում օդանավակայանից կիրակացվեն Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ չվերթերը, սակայն օդանավակայանը կառուցվում է նաև այլ ուղղություններով թռիչքներ կատարելու հեռանկարով:-0-