ԼՂՀ նախագահը մասնակցել է Մարտակերտ քաղաքի նորակառույց հիվանդանոցի բացման արարողությանը

26.12.2011, 19:47
ԼՂՀ նախագահը մասնակցել է Մարտակերտ քաղաքի նորակառույց հիվանդանոցի բացման արարողությանը

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Մարտակերտ քաղաք և մասնակցել նորակառույց շրջանային հիվանդանոցի բացման հանդիսավոր արարողությանը, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

«Նախագահը կարևորել է նոր հիվանդանոցի նշանակությունը Մարտակերտ քաղաքի և ողջ շրջանի համար՝ ընդգծելով, որ նրա աշխատանքը մեծապես կնպաստի բնակչության բժշկական սպասարկման որակի բարձրացմանը», - նշվում է տեղեկատվության մեջ:

Բակո Սահակյանը նաև երախտագիտություն է հայտնել բարերար Ռալֆ Յիրիկյանին հիվանդանոցի կառուցմանը սատարելու համար՝ նշելով, որ այս նախագիծը հանդիսանում է մասնավոր հատվածի և պետության համագործակցության լավագույն օրինակներից մեկը:

Նախագահին ուղեկցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-