Ադրբեջանն անցած շաբաթ ավելի քան 160 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

14.11.2011, 10:25
Ադրբեջանն անցած շաբաթ ավելի քան 160 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը
Ադրբեջանն անցած շաբաթ ավելի քան 160 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 14 նոյեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 160 անգամ:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժինը, Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները «СВД», «Սև նետ», «ПК» և «ДШК» տիպի   գնդացիրներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 850 կրակոց:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: -0-