Արվեստի բնագավառն առանցքային դեր ունի Արցախի և Սփյուռքի միջև կապերի խորացման գործում. ԼՂՀ նախագահ

07.11.2011, 11:03
Արվեստի բնագավառն առանցքային դեր ունի Արցախի և Սփյուռքի միջև կապերի խորացման գործում. ԼՂՀ նախագահ
Արվեստի բնագավառն առանցքային դեր ունի Արցախի և Սփյուռքի միջև կապերի խորացման գործում. ԼՂՀ նախագահ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը շաբաթ օրը Մոսկվայում այցելել է հանրահայտ քանդակագործ Ֆրիդրիխ Սողոյանի արվեստանոց, հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

Նախագահը Արցախ-Սփյուռք կապերի խորացման գործում առանցքային է համարել արվեստի բնագավառը` ընդգծելով դրա կարևորությունը թե երկրում համաշխարհային ժամանակակից արվեստի ներկայացման, թե Սփյուռքում ազգային արժեքների պահպանման տեսանկյունից:

Այս համատեքստում երկրի ղեկավարը հատկապես պահանջված է համարել ճանաչված վարպետների հետ համագործակցությունը և նրանց փորձի կիրառումը Արցախում:

Հանդիպմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, պաշտոնատար այլ անձինք:-0-