ԼՂՀ-ի ՊԲ-ի մարտունակության բարձրացումն իշխանությունների առանցքային ուղղությունն է. նախագահ

30.09.2011, 19:46
ԼՂՀ-ի ՊԲ-ի մարտունակության բարձրացումն իշխանությունների առանցքային ուղղությունն է. նախագահ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 30 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ Պաշտպանության բանակը երկրի անվտանգության ապահովման հիմնական երաշխավորն է պետականաշինության առանցքային ուղղություններից մեկը, ուրբաթ օրը հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԼՂՀ Անվտանգության խորհրդի նիստում:

Ինչպես հայտնում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունը, Բակո Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել կառավարությանը և պաշտպանության նախարարությանը քննարկված հարցերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նիստի ընթացքում զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: Քննարկվել են նաև Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձի տոնակատարությունների կազմակերպման հետ կապված հարցեր:

Նախագահ Սահակյանը կառավարությանը հանձնարարել է ստեղծել տոնական միջոցառումների կազմակերպման և համակարգման կառավարական հանձնաժողով:
 
Նիստին հրավիրված էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտոնատար այլ անձինք:
-0-