Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրներ են քննարկվում Ստեփանակերտում

20.08.2011, 13:35
Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրներ են քննարկվում Ստեփանակերտում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Արցախի Հանրապետության հռչակման 20-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանն առնչվող խնդիրներին էր նվիրված ուրբաթ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցությունը:

Արցախի Հանրապետության հռչակման օրը նշվում է սեպտեմբերի 2-ին:

Ինչպես հաղորդում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, կատարված աշխատանքների մասին զեկույցներով հանդես են եկել տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի անդամները և  համապատասխան մարմինների ղեկավարները:

Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ տոնակատարությունները պետք է անցնեն նախատեսված ծրագրերին համապատասխան, բարձր մակարդակով, բոլոր շահագրգիռ մարմինների սերտ համագործակցությամբ:

Խորհրդակցությանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:

1991 թ.-ի սեպտեմբերի 2-ին՝ Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։   

 Նման որոշում ընդունելիս պահպանվել են 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի պահանջները։-0-