Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ-ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի

20.07.2011, 14:21
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ-ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ-ի դիտարկումն անցել է առանց միջադեպերի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 20 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Տեր-տեր քաղաքի ուղղությամբ իրականացված ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն անցել է առանց միջադեպերի, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Դիտարկումն իրականացվել է ԼՂՀ իշխանությունների հետ պայմանավորվածության համաձայն:

ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են  ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը (Հունգարիա) և Մարիուս Պուոձիունասը (Լիտվա):

Հակառակ կողմից դիտարկման խմբում էին  ԳՆԱՆ դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը (Բուլղարիա) և Ուիլյամ Պրայորը (Մեծ Բրիտանիա):

«Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի, կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել», - նշվում է տեղեկատվության մեջ:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:-0-