Ադրբեջանը շաբաթվա ընթացքում շուրջ 450 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ

16.05.2011, 11:38
Ադրբեջանը շաբաթվա ընթացքում շուրջ 450 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ
Ադրբեջանը շաբաթվա ընթացքում շուրջ 450 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանական կողմը մայիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 450 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը Ղարաբաղի հետ շփման գծում, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ ՊԲ Լրատվության և քարոզչության բաժնին:

Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների՝ Ադրբեջանը տարբեր տրամաչափի զինատեսակներից հայկական դիրքերի վրա արձակել է ավելի քան 1700 կրակոց:

Դիպուկահարային և գնդացրային առավել ինտենսիվ կրակահերթեր են արձակվել մայիսի 11-ին և 12-ին, որի հետևանքով հայկական կողմն ունեցել է կորուստ:

Մասնավորապես, մայիսի 11-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հարավարևելյան սահմանահատվածում տրակտորով աշխատելիս, հակառակորդի կողմից ժամը 18:05-ի սահմանում արձակված գնդակից գլխի շրջանում ստանալով հրազենային մահացու վիրավորում` Հադրութի քաղաքացիական հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին ժամը 19:20-ին մահացել է Հադրութի շրջանի Քյուրաթաղ գյուղի բնակիչ 33-ամյա Արայիկ Բալասանյանը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Ըստ հետախուզական տվյալների՝ թշնամին կրել է կորուստներ», - նշվում է տեղեկատվության մեջ:-0-