Ղարաբաղի նախագահը գեներալ-մայորի կոչում է շնորհել ԼՂՀ ՊԲ երկու սպաների
10.05.2011,
18:46
Ղարաբաղի նախագահը գեներալ-մայորի կոչում է շնորհել ԼՂՀ ՊԲ երկու սպաների
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի թիկունքի գծով տեղակալ-թիկունքի պետ, գնդապետ Նելսոն Սողոմոնյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին, հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նախագահի մեկ այլ հրամանագրով` գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար, գնդապետ Կամո Վարդանյանին: -0-