Այսօր առաջնային գծում կանգնած զինվորն ի զորու է պատասխան տալ հակառակորդի բոլոր ոտնձգություններին. ԼՂ պաշտպանության նախարար

07.02.2011, 12:25
Այսօր առաջնային գծում կանգնած զինվորն ի զորու է պատասխան տալ հակառակորդի բոլոր ոտնձգություններին. ԼՂ պաշտպանության նախարար
Այսօր առաջնային գծում կանգնած զինվորն ի զորու է պատասխան տալ հակառակորդի բոլոր ոտնձգություններին. ԼՂ պաշտպանության նախարար

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 7 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարար, ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծի հարավային հատված, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից՝ հղում անելով ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնին:

Աշխատանքային հերթական այցելության ընթացքում ԼՂՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է իրավիճակի և ղարաբաղցի զինծառայողների կողմից առաջնային գծում մարտական հերթապահության անցկացման հետ:

Նախարարը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող հրամանատարների և զինվորների հետ, տարբեր հարցերի կապակցությամբ խորհուրդներ և պարզաբանումներ է տվել:

Մովսես Հակոբյանը հետաքրքրվել է առաջնային գծում ներկայացված պահանջներին պաշտպանական համակարգի համապատասխանելու, ինչպես նաև մարտական առաջադրանքներն իրականացնելու համար զինվորի՝ բոլոր անհրաժեշտ պայմաններով ապահովվածության մասին:

ԼՂՀ ՊԲ հրամանատարը կոչ է արել զինծառայողներին ժամանակին կատարել պարտականությունները, լինել ավելի վճռական և նախաձեռնող:

«Այսօր առաջնային գծում կանգնած զինվորն ապահովված է ամեն ինչով և ի զորու է պատասխան տալ հակառակորդի բոլոր ոտնձգություններին: Հարկ եղած դեպքում նա պատրաստ է այնպիսի համարժեք կրակ բացել, որը կստիպի հակառակորդին հասկանալ, որ հրադադարի պայմաններում կրակոցները ոչ մի լավ բանի չեն հանգեցնում», - նշել է Հակոբյանը:

Այցելության ընթացքում ԼՂՀ պաշտպանության նախարարը պարգևատրվել է մի շարք զինվորների և հանձնել նրանց նվերներ:

Հակոբյանը սերժանտի կոչում է շնորհել ջոկի հրամանատար Ստեփան Մալխասյանին և իր իսկ հրամանի համաձայն՝ շփման գծի հարավային հատվածի զորամասերից մեկի հրամանատար Արարատ Մելքումյանին ծննդյան օրվա կապակցությամբ հանձնել է անվանական զենք:-0-