ԼՂՀ ԱԺ խոսնակը շնորհավորել է ղարաբաղցիներին ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ

02.09.2010, 13:40
ԼՂՀ ԱԺ խոսնակը շնորհավորել է ղարաբաղցիներին ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ

ՀՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել ղարաբաղցի ժողովրդին՝ ԼՂՀ-ի հռչակման 19-րդ տարեդարձի կապակցությամբ:

«Արցախի պատմության մեջ որպես բեկումնային և կարևորագույն փաստ ընդգծվում է տարբեր պատգամավորների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագրի ընդունումը», - նշվում է ԼՂՀ ԱԺ խոսնակի ուղերձում:

Փաստաթղթում նշվում է, որ սեպտեմբերի 2-ին նշվում է այս նշանակալից իրադարձության 19-ամյակը, և Արցախի ժողովուրդը, ինչպես նաև համայն հայությունը հերթական անգամ օրինական հպարտությամբ նշում են այս օրը որպես համազգային տոն:

«Ըստ էության, Արցախի հայության դիրքորոշումը քաղաքակիրթ էր: Հռչակագրի ընդունմամբ մենք կրկին հաստատեցինք ժողովրդավարության համընդհանուր արժեքներին հետամուտ լինելը և պատրաստակամությունը՝ անշեղ իրականացնելու ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա նորանկախ պետությունների ձևավորմանն ու ինքնավար պետականության կառուցմանն ուղղված միջազգայնորեն ամրագրված իրավական նորմերը», - նշել է խոսնակը:

«Անխոս, անասելի դժվար էր մեր անցած ազատության և անկախ պետականության կառուցման ուղին, որի լի էր մարդկային և նյութական կորուստներով՝ ամենատարբեր խոչընդոտներով: Դեռ կան իրենց լուծումը սպասող խնդիրներ: Սակայն, ամեն դեպքում, մենք կարողացանք և կկարողանանք հաղթահարել այս ամենը մեր համախմբված ջանքերի, Հայաստանում և Սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների հետևողական աջակցության շնորհիվ», - նշվում է ուղերձում:

«Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն և բարեկեցություն մեզ բոլորիս, մեր Հայրենիքին», - նշվում է ԼՂՀ ԱԺ խոսնակի շնորհավորական ուղերձում:

Սեպտեմբերի 2-ին ԼՂՀ-ում նշվում է ԼՂՀ հռչակման 19-րդ տարեդարձը:

1991թ.-ի սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանը, որը համաժողովրդական կամքի արտահայտության հիման վրա ընդունեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հռչակագիրը՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Հանրապետության  և Շահումյանի շրջանի ողջ տարածքում։  

Նման որոշում ընդունելիս պահպանվել են 1990 թ. ապրիլի 3-ի «ԽՍՀՄ կազմից միութենական հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի որոշման կարգի մասին» ԽՍՀՄ օրենքի պահանջները։-0-