Ղարաբաղի նախագահը և Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարը բանակաշինության հարցեր են քննարկել

11.08.2010, 14:43
Ղարաբաղի նախագահը և Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարը բանակաշինության հարցեր են քննարկել
Ղարաբաղի նախագահը և Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարը բանակաշինության հարցեր են քննարկել

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը բանակաշինությանը վերաբերող հարցեր են քննարկել նախօրեին կայացած հանդիպման ընթացքում։

 

Ինչպես հայտնում է Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպմանը, որին ներկա էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են այդ ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը վերաբերող հարցեր: -0-