Լեռնային Ղարաբաղի նախագահն այցելել է Ասկերանի շրջկենտրոն
21.07.2010,
15:38
Լեռնային Ղարաբաղի նախագահն այցելել է Ասկերանի շրջկենտրոն
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին այցելել է Ասկերանի շրջկենտրոն:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, ԼՂՀ նախագահը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի և հանրապետության պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ եղել է Ասկերանի շրջանային բուժմիավորման շենքում:
Բուժմիավորում այցելության ընթացքում քննարկվել է բուժմիավորման հետագա ճակատագրի հարցը: Այս հարցի շուրջ քննարկումներն առաջիկայում կշարունակվեն:
ԼՂՀ նախագահն այցելել է նաև հիփոթեքային ծրագրի շրջանակներում Ասկերանում կառուցվող բազմաբնակարան շենքեր և տեղում մի շարք հանձարարականներ է տվել:-0-