Ղարաբաղում տեղի կունենա ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս
16.04.2010,
13:39
Ղարաբաղում տեղի կունենա ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ Սահմանադրության 15-ամյակին նվիրված գիտագործնական կոնֆերանս կանցկացվի շաբաթ օրը ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում, հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Միջոցառման թեման է՝ «Սահմանադրականության զարգացման արդի հիմնախնդիրները»:
Կոնֆերանսի բացման արարողության ժամանակ ելույթ կունենան ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը: Նախատեսված է նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ողջույնի ելույթը:
Զեկուցողների թվում են ՀՀ ՍԴ նախագահն ու անդամները, ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահը, ՀՀ գլխավոր դատախազը, ՀՀ արդարադատության նախարարը, Հայաստանի և Ղարաբաղի օմբուդսմենները:
Կոնֆերանսն անցկացվում է ՀՀ սահմանադրական դատարանի, ԼՂՀ Ազգային ժողովի, ԼՂՀ գերագույն դատարանի համատեղ ջանքերով՝ հայ իրավաբանների միջազգային ընկերակցության մասնակցությամբ։-0-