ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին

04.02.2010, 19:14
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հինգշաբթի հայտնում է Ադրբեջանի զինծառայողների կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին:

Հաղորդագրության համաձայն` փետրվարի 3-ի լույս 4-ի գիշերը  և օրվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր:

«Հակառակորդը փոքր տրամաչափի հրաձգային զենքերից և դիպուկահար հրացաններից գնդակոծել է Նուզգեր, Կարախանբեյլի, Քարվենդ, Աշաղը Վեյսալի, Կուրոպատկինո, Քենգեռլի, Գյուլուջա, Շխլար, Սեյսուլան,   Ջրաբերդ, Յարմջան և Թալիշ ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայությունից նշեցին, որ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է:-0-