Ավանդական կրոսավազք անցկացվեց Ստեփանակերտում
Արցախի Ազգային-ազատագրական պայքարում զոհված արցախցի աթլետների հիշատակին նվիրված ավանդական կրոսավազք է անցկացվել Ստեփանակերտի քաղաքային մարզադաշտում։
Ինչպես հայտնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, կրոսավազքին մասնակցել են թիմեր Ստեփանակերտից, Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի, Շուշիի, Հադրութի և Շահումյանի շրջաններից։
Առաջին տեղը 500 մետր վազքուղում զբաղեցրել է Անի Սարդարյանը ԼՂՀ Հադրութի շրջանից, 1000 մետրում՝ Սիրուն Սարդարյանը և Վախթանգ Առաքելյանը Ստեփանակերտից և 2000 մետր վազքուղում առաջին տեղն է զբաղեցրել Էդվին Հայրապետյանը Ստեփանակերտից։
Մրցանակային տեղեր զբաղեցրած մարզիկները պարգևատևվել են ԼՂՀ սպորտի պետական կոմիտեի համապատասխան պատվոգրերով և դրամական մրցանակներով։
Թիմային մրցումներում առաջին տեղը զբաղեցրել է Ստեփանակեևրտի հավաքականը, երկրորդ և երրորդ տեղերը, համապատասխանաբար, զբաղեցրել են Մարտակերտի և Շուշիի թիմերը, որոնք պարգևատրվել են պատվոգրերով։
Առաջին տեղը զբաղեցրած Ստեփանակերտի հավաքականի մարզիկներին արժեքավոր նվերներով և պատվոգրերով պարգևատրել է նաև Արցախի ազատամարտիկների միությունը։ -0-