ԼՂՀ վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարի նոր տեղակալ է նշանակել
01.10.2009,
12:00
ԼՂՀ վարչապետը կառավարության աշխատակազմի ղեկավարի նոր տեղակալ է նշանակել
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հինգշաբթի որոշում է ստորագրել, ըստ որի Լևոն Գրիգորյանն ազատվել է ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնից` այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի մի այլ որոշմամբ` ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ է նշանակվել Գարի Ջհանգիրյանը, ով ազատվել է «ԼՂՀ կառավարությանն առընթեր ընդունելությունների տան տնօրինություն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից:
«ԼՂՀ կառավարությանն առընթեր ընդունելությունների տան տնօրինություն» ՊՈԱԿ տնօրեն է նշանակվել Նորայր Հայրապետյանը:-0-