Ղարաբաղի սահմանի անվտանգությունն ու խաղաղությունը պահպանվում են բացառապես ԼՂՀ Պաշտպանության բանակի ջանքերի շնորհիվ

23.07.2009, 12:53
Ղարաբաղի սահմանի անվտանգությունն ու խաղաղությունը պահպանվում են բացառապես ԼՂՀ Պաշտպանության բանակի ջանքերի շնորհիվ
Ղարաբաղի սահմանի անվտանգությունն ու խաղաղությունը պահպանվում են բացառապես ԼՂՀ Պաշտպանության բանակի ջանքերի շնորհիվ

ԼՂՀ և Ադրբեջանի Զինված ուժերի շփման գծում անվտանգությունն ու խաղաղությունը պահպանվում են բացառապես ԼՂՀ պաշտպանության բանակի ջանքերի հաշվին՝ առանց արտաքին ուժի ներգրավման, հինգշաբթի լրագրողներին ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

Նրա խոսքերով, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը ստիպում է ունենալ հզոր, մարտունակ բանակ, որն ապահովում է Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը:

«Ստեղծման օրից ԼՂՀ Պաշտպանության բանակն իրականացրել է Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովմանն ուղղված իր գլխավոր առաքելությունը, և «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» վիճակում 15 տարվա ընթացքում բանակը կարողացել է իրականացել իր առջև դրված խնդիրն ու տարեցտարի կատարելագործվել», - ասաց Հակոբյանը:

Նա ավելացրեց, որ ԼՂՀ Պաշտպանության բանակն իր առջև նպատակ է դրել՝ լինել միշտ «վերահսկողի» դերում և թույլ չտալ հակառակորդի ոտնձգությունները Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ:

ԼՂՀ պաշտպանության նախարարը տեղեկացրեց, որ այժմ իրավիճակը դեռևս բարդ է «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» կարգավիճակի պայմաններում:

«ԼՂՀ Պաշտպանության բանակի բոլոր զինծառայողներն իրենց առջև համապատասխան խնդիր ունեն՝ մշտապես ճնշել հակառակորդին և թույլ չտալ, որ նա որևէ առավելություն ունենա շփման գծում», - ասաց Հակոբյանը:

Նրա խոսքերով, այս տարի ԼՂՀ Պաշտպանության բանակն աննախադեպ մարտավարական զորավարժություններ է իրականացրել՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորությամբ, և ողջ բանակն ու ռեսուրսները կենտրոնացվել էին:

«Զորավարժությունները ցույց են տվել, որ ԼՂՀ Պաշտպանության բանակը պատրաստ է իրականացնել իր առջև դրված խնդիրը», - ասաց նախարարը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրեցին նրան, որ վերացավ հսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև հարակից յոթ շրջանում:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ կնքված եռակողմ համաձայնագրից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ մահացավ շուրջ 25-30 հազար մարդ, և մոտ մեկ միլիոնն ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչ այսօր ուժի մեջ է: 1992 թվայանից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություներ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որոնց համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան:-0-