Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորն է. ԼՂՀ պաշտպանության նախարար

10.07.2009, 10:39
Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորն է. ԼՂՀ պաշտպանության նախարար
Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորն է. ԼՂՀ պաշտպանության նախարար

Ղարաբաղի պաշտպանության բանակը տարածաշրջանում խաղաղության միակ երաշխավորն է, հինգշաբթի լրագրողներին ասաց ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը:

«Այս 15 տարիների ընթացքում տարածաշրջանում խաղաղության պահպանման երաշխավորը ԼՂՀ պաշտպանության բանակն է եղել»,- ասաց Հակոբյանը՝ ընդգծելով, որ Ղարաբաղյան բանակը առաջավոր գծում ադրբեջանական ԶՈՒ-ին չի զիջում:

«Մենք առաջավոր գծում հակառակորդի առավելությունը թույլ չենք տվել և այսուհետ ևս չենք պատրաստվում անել դա... Զինված Ուժերը պատրաստ են կատարել ԼՂՀ բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ իրենց առաջադրանքները»,- ասաց Հակոբյանը:

Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից  դուրս գալու մասին։

1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։

Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։

 

1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի  հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ  մեկ միլիոնը ստիպված եղավ լքել  բնակավայրերը։

Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։

1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։-0-