Ստեփանակերտում ԼՂՀ ֆուտբոլի պատանեկան առաջնություն անցկացվեց

22.06.2009, 11:55
Ստեփանակերտում ԼՂՀ ֆուտբոլի պատանեկան առաջնություն անցկացվեց

Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում Լեռնային Ղարաբաղի Հանրապեության ֆուտբոլի պատանեկան առաջնություն է անցկացվել:

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, առաջին հանդիպումը տեղի է ունեցել Ստեփանակերտի «Լեռնային Արցախ» թիմի և Ասկերանի «Բերդ» թիմի միջև, որն ավարտվել է 7:2 հաշվով՝ հօգուտ «Լեռնային Արցախի»:

Առաջնության առաջին խաղին հետևել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել Մարտունու և Հադրութի թիմերի միջև, որի արդյունքում 4:3 հաշվով Մարտունու թիմը հաղթանակ է տարել:

Առաջնության ընթացքում ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիան հետաքրքիր միջոցառում էր կազմակերպել:

Մարզադաշտում ֆուտբոլի սիրահարների համար խաղարկվեցին ֆուտբոլային գնդակներ, մարզահագուստ, ֆոտոխցիկներ, DVD նվագարկիչներ և այլ արժեքավոր նվերնվեր:

ԼՂՀ ֆուտբոլի պատանեկան առաջնությունը կազմակերպվել էր ԼՂՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախաձեռնությամբ:

Ընթացիկ տարվա օգոստոսին ԼՂՀ ֆուտբոլի հավաքականը կմասնակցի Երևանում կայանալիք Համահայկական խաղերին: Իսկ հուլիսի 4-ին կմեկնարկի Ստեփանակերտի ֆուտբոլի առաջնությունը, որին կմասնակցեն Ստեփանակերտի տարբեր գերատեսչությունների և հաստատությունների թիմերը:-0-