Ղարաբաղի մշակույթի և երիտասարդության հացրերի նոր նախարար է նշանակվել Նարինե Աղաբալյանը
15.06.2009,
17:14
Ղարաբաղի մշակույթի և երիտասարդության հացրերի նոր նախարար է նշանակվել Նարինե Աղաբալյանը
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 15 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել Լեռնիկ Հակոբյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատելու մասին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նույն օրը նախագահի մեկ այլ հրամանագրով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար է նշանակվել Նարինե Աղաբալյանը:-0-