Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այցելեց Լեռնային Ղարաբաղ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը կիրակի օրն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։
Ինչպես տեղեկացնում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, Ազնավուրը մասնակցել է ԼՂՀ մայրաքաղաքում իր անունով կոչված մշակութային կենտրոնի բացմանը։
Երգչի պատվին Ղարաբաղի մայրաքաղաքի Վերածննդի կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել համերգ՝ Ֆրեդերիկ Մանուկյանի գլխավորությամբ՝ Ֆրանսիայից ժամանած նվագախմբի կատարմամբ։ Շառլ Ազնավուրն այցելել է հանրապետության Մարտակերտի շրջանի Գանձասար հնագույն վանքը։
Ֆրանսիացի շանսոնյեն նշել է, որ վաղուց է պատրաստվել այցելել ԼՂՀ և, վերջիվերջո, դա նրան հաջողվել է։ Ազնավուրը հույս է հայտնել, որ սա Արցախ կատարած վերջին այցը չէ։
Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը պարգևատրել է Շառլ Ազնավուրին «Գրիգոր Լուսավորիչ» շքանշանով։
Շառլ Ազնավուրի հետ ԼՂՀ են ժամանել նրա քույր Աիդան և դուստր Սեդան։ Ազնավուրին ուղևորության ընթացքում ուղեկցել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը։ -0-