Ղարաբաղի եկեղեցիների մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը կայացավ Ստեփանակերտում
«Հավատի, Հույսի և սիրո Արցախ» ֆիլմը, որը պատմում է Ղարաբաղի եկեղեցիների մասին, ցուցադրվեց Ստեփանակերտի Սպայի տանը:
Ինչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Արցախի ութ եկեղեցիներում՝ Գանձասարում, Դադիվանքում, Ամարասում, սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, Ծիծեռնավանքում և այլ եկեղեցիներում:
«Արցախի հանդեպ սերն արթնացավ երկու տարի առաջ, երբ ես եկա այստեղ՝ տեսահոլովակ նկարելու և իսկապես սիրահարվեցի Արցախին ու նրա բնակիչներին, որոշեցի, որ ինչ-որ բան անպայման պետք է անել, և ահա իրականացավ իմ երազանքը»,- նշեց ֆիլմի բեմադիչ-ռեժիսոր Լուսինե Մարտիրոյանը
Ֆիլմի շնորհանդեսին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախյա թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Պարգև Մարտիրոսյանը հայտարարեց, որ Արցախի ազգային, հոգևոր, մշակութային, քաղաքական ու ռազմական ձեռքբերումները պետք է շարունակություն ունենան:
«Դրանք կախված են ինչպես Աստծու օրհնությունից, այնպես էլ, առաջին հերթին, մեզնից բոլորիցս, մեր միասնությունից, կամքից, վճռականությունից ու համեստությունից»,- ասաց արքեպիսկոպոսը:
Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, պաշտոնատար այլ անձինք, հանրապետության մտավորականության ներկայացուցիչներ:-0-