Հայ և ղարաբաղցի խորհրդարանականները մի շարք արդիական հարցեր կքննարկեն Ստեփանակերտում

14.04.2009, 19:20
Հայ և ղարաբաղցի խորհրդարանականները մի շարք արդիական հարցեր կքննարկեն Ստեփանակերտում

2009թ. ապրիլի 16-17-ը ԼՂՀ Ազգային ժողովում տեղի կունենա ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի և ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի, առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից, նիստի օրակարգում կքննարկվեն հարցեր առողջապահության մասին ՀՀ և ԼՂՀ օրենքների ընդունման հրատապությունը և հնարավոր յուրահատկությունները, ՀՀ և ԼՂՀ սոցիալական ոլորտի օրենքների համանմանությունները և որոշ առանձնահատկությունները, Բոլոնիայի գործընթացը ՀՀ-ում և ԼՂՀ-ում և այդ համատեքստում ավագ դպրոցի իրագործման մեխանիզմների ու ժամանակացույցի մասին, կրթության մասին ՀՀ ու ԼՂՀ օրենքները և ՊՈԱԿ-ի անհրաժեշտությունն այդ բնագավառում։ -0-