Լեռնային Ղարաբաղի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

04.03.2009, 11:35
Լեռնային Ղարաբաղի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է «Փաստաբանության մասին»  ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Դատախազության մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին, ԼՂՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին», «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ԼՂՀ օրենքներում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Բնակչության զբաղվածության և գործազրկության դեպքում սոցիալական պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին ԼՂՀ օրենքները:

Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Օրենքներն ընդունվել են ԼՂՀ ԱԺ-ի կողմից 2009 թ.-ի փետրվարի 18-ին։-0-