ԼՂՀ նախագահը հանդիպել է ԼՂՀ պաշտպանության բանակի մի շարք զորամասերի նորանշանակ հրամանատարների հետ

14.01.2009, 12:09
ԼՂՀ նախագահը հանդիպել է ԼՂՀ պաշտպանության բանակի մի շարք զորամասերի նորանշանակ հրամանատարների հետ
ԼՂՀ նախագահը հանդիպել է ԼՂՀ պաշտպանության բանակի մի շարք զորամասերի նորանշանակ հրամանատարների հետ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նախօրեին հանդիպել է ԼՂՀ պաշտպանության բանակի մի շարք զորամասերի նորանշանակ հրամանատարների հետ:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանը քննարկվել են զինծառայողների մարտական պատրաստվածությանը և զորամիավորումների պաշտպանունակության բարձրացմանը վերաբերող մի շարք հարցեր։

Գերագույն գլխավոր հրամանատարն ընդգծել է, որ նման հանդիպումները կկրեն պարբերական բնույթ:

 

Հանդիպմանը մասնակցել է ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:-0-