Հաջորդ տարվանից ԼՂՀ-ում կգործի ՀՀ պետական ագրարային համալսարանի մասնաճյուղը

25.12.2008, 16:01
Հաջորդ տարվանից ԼՂՀ-ում կգործի ՀՀ պետական ագրարային համալսարանի մասնաճյուղը
Հաջորդ տարվանից ԼՂՀ-ում կգործի ՀՀ պետական ագրարային համալսարանի մասնաճյուղը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Դեկտեմբերի 25-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ընդունել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի գլխավոր տեղեկատվական վարչությունից։

 

«Հանդիպմանը քննարկվել են մեր հանրապետությունում գիտության զարգացման հետ կապված հարցեր: Այդ համատեքստում նշվել է, որ 2009 թվականի հունվարից Լեռնային Ղարաբաղում կսկսի գործել Հայաստանի պետական ագրարային համալսարանի մասնաճյուղը»,- ասվում է հաղորդագրությունում։

Երկրի ղեկավարը կարևորել է նոր ուսումնական հաստատության բացումը Արցախում և այն դերը, որ կունենա ԼՂՀ տնտեսության հիմնական ճյուղ հանդիսացող գյուղատնտեսության զարգացման գործում:

Հանդիպմանը մասնակցում էր ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը: -0-