Ստեփանակերտում տեղի է ունեցել երկրի գլխավոր տոնածառի բացման արարողությունը
24.12.2008,
11:55
Ստեփանակերտում տեղի է ունեցել երկրի գլխավոր տոնածառի բացման արարողությունը
Լեռնային Ղարաբաղի գլխավոր տոնածառի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան Ստեփանակերտի Վերածնունդ կենտրոնական հրապարակում։
Ւնչպես հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը Ստեփանակերտից, տոնածառի լույսերը վառել է Ղարաբաղի Ձմեռ Պապն իր թոռնուհու հետ և նվերներ է հանձնել հրապարակում հավաքված երեխաներին։
Տոնածառի բացման արարողությանը ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանը, քաղաքապետարանի աշխատակիցները, Ստեփանակերտի բնակիչները։
Երկրի գլխավոր տասնվեցմետրանոց արհեստական տոնածառը Ստեփանակերտ է բերվել Հոնկոնգից՝ Ղարաբաղի «Կանցլեռ» ԲԲԸ-ի կողմից։
Ստեփանակերտի քաղաքապետարանը խոստանում է Նոր Տարվա աննախադեպ ճոխ տոնակատարություններ կազմակերպել ։-0-