Հոկտեմբերի 29-ին կկայանա Ղարաբաղի խորհրդարանի յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը

27.10.2008, 18:38
Հոկտեմբերի 29-ին կկայանա Ղարաբաղի խորհրդարանի յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստը

2008թ. հոկտեմբերի 29-ին կայանալիք Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի  յոթերորդ նստաշրջանի հերթական լիագումար նիստի օրակարգի ձևավորման հարցը քննարկվեց աշխատանքային խորհրդակցության ընթացքում, որը կայացավ երկուշաբթի Ստեփանակերտում ԼՂՀ խորհրդարանի խոսնակ Աշոտ Ղուլյանի մոտ։

Ինչպես երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, լսվեցին խորհրդարնական մշտական հանձնաժողովների նախագահների հայտարարությունները շրջանառության մեջ գտնվող օրինագծերի, դրանց հրատապության և պատրաստության աստիճանի վերաբերյալ։

Խորհրդակցության ընթացքում հստակեցվեցին հերթական լիագումար նիստում հաստատման ենթակա օրակարգային հարցերը։

Քննարկմանը մասնակցում էին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ղեկավարներ և աշխատակազմի ծառայությունների պատասխանատու աշխատակիցներ։ -0-